Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

article-image

Հայաստանում հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227716 դեպքի: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1277470 վերջին մեկ օրում` 6299 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3503 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 89-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 218529 անձ` վերջին մեկ օրում 102 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է:

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն