Որևէ մեկը չի կարող Թուրքիային երաշխավորել, որ այդ երկիր չեն կարող մտնել նաև «Թալիբան» շարժման համակիրները. Իրանագետ

article-image

Թուրքիայում խիստ անհանգստացած են Աֆղանստանից փախստականների ահագնացող հոսքով, որը գրեթե անարգել անցնում է Իրանի տարածքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն, ըստ էության, Իրանը Թուրքիայի հանդեպ վարում է նույն այն քաղաքականությունը, որով Էրդողանը տարիներ շարունակ շանտաժի էր ենթարկում Եվրամիությանը՝ կապված իր տարածքով սիրիացի փախստականների հոսքի հետ։

Սա այն դեպքերից է, երբ հայտնի առածի համաձայն՝ փոս փորողն ինքն է ընկնում սեփական փոսը, իսկ կոնկրետ այս պարագայում այդ «փոսում» կարող է պայթել նաև ռումբ՝ հաշվի առնելով թալիբների և էրդողանական վարչախմբի միջև լարված հարաբերությունները, որոնք կապված են թուրքական զինուժի՝ Քաբուլի օդանավակայանում մնալու հետ։

Ըստ այդմ, որևէ մեկը չի կարող Թուրքիային երաշխավորել, որ փախստականների ալիքով այդ երկիր չեն կարող մտնել նաև «Թալիբան» շարժման համակիրները և փորձել պատասխան հարված հասցնել, դիցուք, Անկարայի օդանավակայանում։

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն