Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել. հավանական թեկնածուի անունը հայտնի է

article-image

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշենք, որ ՀՀ նախագահը դեռևս չի ստորագրել Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: 

Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի մասին: Մեծ է հավանականությունը, որը այս պաշտոնում կնշանակվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Կարապետյանը Զինված ուժերում զբաղեցրած պաշտոնից ազատվել էր դեռևս 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նախկին զինվորականը վերադարձավ պետական համակարգ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով` տարբեր պաշտոններ զբաղեցնելով: 

 

Աղբյուր՝   AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն