«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները. հայտարարություն

article-image

«Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը: Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Հայրենակիցնե՛ր

Սահմանադրական դատարանը, հուլիսի 17-ի իր որոշմամբ, Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրության և օրենքների խախտման ու կեղծիքների բազմաթիվ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագույն դատարանը հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունից։

Արդյունքում՝ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:

Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

Պայքարը շարունակվում է։

«Հայաստան» դաշինք

20.07.2021թ.»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն