Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը. կա զոհ

article-image

Հուլիս 21-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

AntiFake.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը։ 

Փրկարարները տուժած Կ․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդ Ս․ Ի․-ն և ուղևորներ  Կ․ Հ․-ն (ծնված 1993 թ.), Մ․ Գ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն