Daily Digest: 21.03.2020. AntiFake.am-ը՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի վերջին օրվա և քարոզչությամբ զբաղվող լրագրողների մասին

article-image

Այսուհետ կարդացե՛ք Հայաստանում Արտակարգ դրության յուրաքանչյուր օրվա պաշտոնական լրահոսը AntiFake.am-ի ամփոփմամբ:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Արտակարգ դրության պայմաններում ձեռնարկված միջոցառումների շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Իսկ Առողջապահության նախարարությւոնը հայտնել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման արդեն 160 դեպքի մասին (22.03.2020թ.10:00-ի պաշտոնական տվյալներով՝ 190 դեպք):

Մարտի 21-ի այլ նշանակալից իրադարձությունների մասին կարդացեք՝ COVID-2019: Արտակարգ դրություն. օր 6-րդ

Փորձել ենք նաև ամփոփել Նիկոլ Փաշինյանի կողմից նախքան արտակարգ դրություն հայտարարելը Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»-յի քարոզարշավի վերջին օրը: Վարչապետը եղել է Վայոց ձորի մարզի մի շարք քաղաքներում և համայնքներում, ելույթներ ունեցել:

Մինչև Սևանում ընտանիքի հետ ինքնամեկուսանալը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ խուճապային իրավիճակ չկա, իսկ նախկին իշխանությունների «դուրսպրծուկներին» «կորոնավիրուսներ անվանելով»՝ պատրաստվում էր «պինցետով հատիկ-հատիկ հանել և տնական արաղով դեզինֆեկցիա անել»:

Քարոզարշավի վերջին օրվա մասին՝ առավել մանրամասն՝ Fact Check: Հանրաքվե 2020. Հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտարարությունները մինչև ինքնամեկուսացումը

Մեր նախորդ հրապարակումներում բազմիցս խոսել ենք պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից աննախադեպ կողմնակալ լրատվություն մատուցելու մասին: Օրինակ, երբ ուսանողները պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ կապված հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու՝ ՀՀ ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականության հետ:

Հրապարակված ռեպորտաժում խնդիրը ներկայացվում է միակողմանիորեն, բոլոր ուսանողները լրագրողի թեթև ձեռքով «դառնում են» դաշնակցականներ, իսկ բողոքի ակցիաներ իրականացնող անձանցից որևէ մեկի դիրքորոշումը ռեպորտաժում ներկայացված չէ՝ այսպիսով խախտելով հարցը օբյեկտիվ, բազմակողմանի և անկողմնակալ լուսաբանելու պարտականությունը, որը սահմանված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով։

Հանրային հեռուստաընկերության կողմնակալ լրատվության մասին առավել մասնրամասն՝ Հ1-ը շարունակում է ծառայել իշխանությանը. կողմնակալ ռեպորտաժ հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հետ կապված բողոքի ակցիաների վերաբերյալ

AntiFake.am-ը առանձին հրապարակմամբ անդրադարձել է նաև իշխանությունների քարոզչությամբ զբաղվող առանձին լրագրողներին, որոնք աղավաղում են ԶԼՄ-ների իրական դերը՝ իրենց գործունեությունը կառուցելով քարոզչության, հակաքարոզչության և մանիպուլյացիաների վրա։

Իշխանական քարոզչությամբ զբաղվող լրագրողներից են Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Թոսունյանը, Մկրտիչ Կարապետյանը, Պետրոս Ղազարյանը, Կառլեն Ասլանյանը, Նարեկ Կիրակոսյանը և այլք։

Նրանց մասին առավել մանրամասն՝ կարդացեք՝ Իշխանության քարոզչությամբ զբաղվող լրագրողները «Նոր Հայաստանում»

Իսկ վերջում՝ մի փոքր գիտական ակնարկ՝ կուսակցությունների՝ որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող ինստիտուտների մասին:

Հրապարակումը՝ Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող ինստիտուտներ․ «Հետհեղափոխական» Հայաստանի դեպքը
 

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը