Ինչից է վախենում իշխանությունը․ Աժ–ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։ Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։

ԱԺ նախագահ դառնալուց հետո Արարատ Միրզոյանը նման մի սարք նաեւ իր աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրեց, հիմա հերթը դահլիճի մուտքերինն է։ Թե ինչից է վախենում իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է միայն կռահել։ Այսուհետ իրենց խորհրդարանական գործընկերները ոչ թե կոմֆորմիստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են, այլ ռադիկալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց անդամների մի մասին այդ նույն Նիկոլ Փաշինյանը բանտ է նստեցրել»։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն