Վարդավառին նորից Տավուշ կմեկնեն․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։

Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ խմբեր ուղեկցեն տավուշցի պաշտոնյաներին հայրենի մարզում։ Խոսքը մոտ հազար ոստիկանի մասին է, որոնց զգալի մասը, բնականաբար, կլինի քաղաքացիական հագուստով՝ մասովկան եւ անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ անցած տարի եւս էլիտար տավուշցիները կորոնավիրուսի թեժ սեզոնին Ծիրանիում բազմամարդ խնջույք էին կազմակերպել, ապա տոնական օրը շարունակել Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի գյուղում՝ Ենոքավանում, սակայն հետագայում «կռուտիտ» եղան, թե պաշտոնական ընթրիք էին կազմակերպել։ Թե այս տարի ինչպես են պատրաստվում նշել, մեզ չհաջողվեց պարզել»։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն