Մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր միջոցառումներ, որոնք չեղարկվել կամ հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով

article-image

Կորոնավիրուսային համաճարակի տարածումը աշխարհում իր ազդեցությունն է ունեցել մի շարք համաշխարհային մշակութային, սպորտային և քաղաքական միջոցառումների վրա, որոնք պանդեմիայի հետևանքով չեղարկվել կամ անհայտ ժամկետով հետաձգվել են։ Այդ միջոցառումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգված մրցաշարերից է Հոկեյի աշխարհի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացվել Շվեյցարիայում մայիսի 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։
 


 

Եվրոպայի  ջրային մարզաձևերի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար մայիսի 11-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Բուդապեշտում, ևս հետաձգվել է։
 


 

Կորոնավիրուսի տարածման հետևանքով նաև հետաձգվել են Ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը։
 


 

Չեղարկվել է Գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար Կանդայում՝ Մոնրեալում մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։
 


 

Մինչև հունիսի 7-ը ATP-ի և WTA-ի համատեղ որոշմամբ չեղարկվել են պրոֆեսիոնալ թենիսի տղամարդկանց և կանանաց մրցաշարերը։
 


 

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ մեկ տարով հետաձգվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այն տեղի կունենա 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը։
 


 

Հետաձգվել են ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղերը։
 


 

Դադարեցվել են Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների ֆուտբոլային առաջնությունները։

Չեղյալ են հայտարարվել Ավստրալիայում կայանալիք Գրան-պրի մցույթը և Ֆորմուլա 1-ի մրցավազքերը Բահրեյնում և Վիետնամում։
 


 

Ամենայն հավանականությամբ 1-2 տարի ժամկետով նաև հետաձգվելու են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը։
 


 

Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգված մշակութային միջոցառումների շարքում է Վալենսիայի Լաս Ֆոլաս փառատոնը, որը սովորաբար անց է կացվել մարտի կեսերին։
 


 

Չեղարկվել է «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը:
 


 

Պանդեմիայի շարունակաբար կորուստներ կրող Իտալիան ևս չեղարկել կամ հետաձգել է մի շարք մշակութային միջոցառումներ։ Դրանց շարքում է Վենետիկյան կառնավալը, որը կորոնավիրուսի տարածման հետևանքով չեղարկվել է։
 


 

Միլանում փակ է հայտնի Լա Սկալա թատրոնը:
 


 

Առաջին անգամ Հռոմի Պապը կիրակնօրյա աղոթքը հաղորդել է օնլայն թողարկմամբ:
 


 

Մինչ այդ Պապի կիրակնօրյա աղոթքները լսելու համար հավատացյալնեը հավաքվում էին Սուրբ Պետրոսի հրապարակում։
 


 

Էպիդեմիայի պատճառով իտալական նորաձևության ցուցադրությունները ևս հետաձգվել կամ չեղարկվել են։ Իսկ Ջորջիո Արմանիի նորաձրության ցուցադրությունը տեղի է ունեցել առանց հանդիսատեսի։
 


 

«Պրադան» չեղարկել է մայիսյան շրջագայությունը դեպի Ճապոնիա, իսկ «Շանելը»՝ Métiers d’Art ցուցադրությունը Պեկինում։

Քաղաքական միջոցառումները ևս հետաձգվել կամ չեղարկվել են։ Որոշ միջոցառումների կազմակերպման համար էլ այլընտրանքային ճանապարհներ են ընտրվել։

Մասնավորապես, Քեմփ Դևիդում նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը չեղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և որոշում է կայացվել Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ կապ հաստատել տեսակոնֆերանսերի միջոցով։
 


 

Չեղարկվել է նաև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։
 


 

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված դիտորդական առաքելությունների ընթացիկ կասեցման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ով տեղեկացրել էր, որ դիտորդական առաքելությունները կկասեցվեն մինչև ճանապարհորդության սահմանափակումները կհանվեն։
 


 

Մարտի 13-ից չեղարկվել է  նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանը Ժնևում, իսկ Լրատվամիջոցների ազատության համաշխարհային համաժողովը, որը պետք է կայանար Հաագայում ապրիլի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, հետաձգվել է:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն