Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228.632 դեպք, որոնցից 218.958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3.975 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 1.299.599 թեստավորում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարությունը։
«երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am