Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մնալ-չմնալու հարցը դեռ քննարկվում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ուզում է օր առաջ ազատվել նրանից, սակայն նոր ընտրությունների ճանապարհը վտանգավոր է, իսկ ավագանու միջոցով անվստահություն հայտնել չեն ուզում՝ հարմար կադր չունեն ցուցակում։ Ուստի իշխանությունը միջանկյալ լուծում է գտել։ Ի դեպ, իրենց շահերից բխող հարցերում շատ հնարամիտ են եւ արագ լուծումներ են գտնում։

Մեր տեղեկություններով՝ որոշել են, որ առժամանակ Հայկ Մարությանին ձեռք չեն տա, սակայն թաղապետեր՝ վարչական շրջանների ղեկավարներ նշանակելու եւ կադրային քաղաքականության մյուս հարցերը որոշում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Մինչեւ կգա նոր ընտրությունների ժամանակը, եւ Մարությանը բնական ճանապարհով կհեռանա»: 

 

Աղբյուր` «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն