Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Կառավարությունում վերջին կադրային փոփոխություններից տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ առանցքային ոլորտներում նշանակելով հակառուսական դիրքորոշումներով անձանց։ Պաշտոնանկ է անում ռուսամետներին, օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանին, եւ նշանակում արեւմտյան կենտրոններից կառավարվող, երբեմն՝ թշնամի պետությունների հատուկ ծառայությունների հետ կապված անձանց։

Մեր իշխանությունների այս պահվածքը չի վրիպում ռուսների եւ պրոռուսական շրջանակների աչքից, այս մասին խոսում են նաեւ խաղաղապահները։ Սյունիքում առաքելություն իրականացնող ռուս խաղաղարարները հայ ազգաբնակչության հետ շփումներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հարցում մեղավոր են ՀՀ իշխանությունները, որոնք ամեն ինչ անում են, որ տպավորություն ստեղծվի, թե ՌԴ-ն չի կարողանում իրականացնել իր պարտականությունը, եւ դա արվում է մի նպատակով, որ արեւմտյան զորքեր մտցնեն։

Պատահական չէ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հայտարարեց, թե կքննարկեն պաշտպանության խնդրի հետ կապված ՀՀ առաջարկը։ Խոսքը ՄԽ անդամ պետությունների զորքերի տեղակայման մասին է»: 

 

Աղբյուր` «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն