COVID-19: Արտակարգ դրություն օր 7-րդ

article-image

Հայաստանի Հանրապետությունը արդեն 7 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և իր ընթերցողներին ամփոփ ներկայացնում մարտի 22-ի իրադարձությունները:

Արդեն Հայաստանի Հանրապետությունում հաստատված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 194 դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես ջերմություն չունի: 70-ից բարձր տարիքային խմբից ունենք 3 հոգի հիվանդ, իսկ 80-ից բարձր հիվանդ չունենք, սա նշանակում է՝ ռիսկային գոտում հիվանդ չունենք», - ասել է վարչապետը։

Նա նաև նշեց. «Մեծագույն խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա հետևաքով չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»:

Ավելի վաղ նշվում էր 190 դեպքի մասին, որից 157-ը փոխկապակցված  է եղել երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

Անդրադառնալով արտակարգ իրավիճակում տնտեսկան ոլորտում նախատեսվող քայլերին՝ վարչապետը ասել է. «Կայացրել ենք մի շարք կարևոր որոշումներ: Ըստ էության՝ որոշել ենք լայն աջակցություն ցուցաբերել տնտեսվարողներին և տնտեսությանը, բայց դա պետք է ուղղված լինի տնտեսվարողների միջոցով մարդուն և մարդկանց: Պատրաստում ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք աջակցության կարիք ունեցող ընկերություններին»:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է հայտնել  նաև ԱՆ Արսեն Թորոսյանը:

«Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ»։

Արտակարգ դրության պայմաններում վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Այդ մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձողՀՀ և Վրաստանի քաղաքացիները։

Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների»:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում  գործում է պարետատան թեժ գիծը:

Թեժ գծի համարներն են.

8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս

060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում

Հայաստանի տարածքում զանգերն անվճար են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն