Daily Digest. 24.03.2020. AntiFake.am-ի հրապարակումները. Չեղարկված ընտրություններ, նվիրատվություն՝ շինթույլտվության դիմաց և ԵԱՀԿ կոչը Հայաստանի իշխանություններին

article-image

Մենք շարունակում ենք ամփոփել Հայաստանում արտակարգ դրության պաշտոնական լրահոսը: Հետևե՛ք AntiFake.am-ի օրական թարմացումներին. COVID-2019: Արտակարգ դրություն. օր 9-րդ

Համաձայն պաշտոնական լրահոսի՝ մարտի 25-ի 10:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակվածության 265 դեպք:


Մինչ ամբողջ աշխարհում մոլեգնում է նոր տիպի կորոնավիրուսը, չեղարկվում են տարբեր մշակութային, սպորտային, քաղաքական միջոցառումներ:

Մի տեղում էինք հավաքել ամբողջ աշխարհում չեղարկված մեծամասշտաբ մշակութային միջոցառումները, մարզական առաջնությունները և միջազգային կազմակերպությունների հերթական նստաշրջանները: Այդ շարքում են՝ հոկեյի և գեղասահքի աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Վենետիկյան կառնավալը, Եվրատեսիլ-2020-ը, ԵԱՀԿ գարնանային նստաշրջանը և այլն:

Ավելին՝ Մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր միջոցառումներ, որոնք չեղարկվել կամ հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով


Որոշ երկրներում հետաձգվել կամ չեղարկվել են նաև նախագահական, խորհրադարանական և ՏԻՄ ընտրությունները: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններ են հետաձգվել Իրանի Իսլամական Հանրապետությունում, Շրի Լանկայում, Ղրղզստանում և Սերբիայում և մյուս երկրներում; Բացառություն չեն նաև նախագահական ընտրությունները:

Մյուս երկրների մասին՝ մեր հրապարակման մեջ՝ Աշխարհն առանց ընտրությունների. որ երկրներում են հետաձգվել ընտրությունները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով


Իսկ Երևանի քաղաքապետարանը շարունակում է «շինթույլտվություն՝ նվիրատվության դիմաց» քաղաքականությունը: Այս անգամ շինթույլտվություն է ստացել «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին էր երեք քաղաքային կոմունալ վակումային մեքենա: Ինչպես պարզեցինք, «Կապիտալ Բիլդ» ընկերությունը բնակելի համալիրի կառուցման աշխատանքներ է իրականացնում ք. Երևան՝ Արաբկիր, Կոմիտաս պողոտայի 3 հասցեում, և ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Կոմիտասի պողոտայի հասցեները «Կապիտալ Բիլդ» ընկերությանը տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2019թ․ փետրվարի 14-ի որոշմամբ։

Նախկինում նման դեպքեր եղել են, երբ Երևանի քաղաքապետարանը նվիրատվություններ էր ստացել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս  ընդ հոլդինգ» ՍՊԸ-ից,  «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ից, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ից և այլ ընկերություններից, որոնք իրենց նվիրատվություններից հետո անգամ պատվոգրեր էին ստացել քաղաքապետի կողմից։

Առավել մանրամասն կարդացեք՝ Շինթույլտվություն նվիրատվության դիմա՞ց. Ի՞նչ գործունեություն է ծավալում Երևանի քաղաքապետարանին վակուումային մեքենաներ նվիրած ընկերությունը


Հայտարարություն է տարածել նաև ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը: «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և համաճարակի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ խստացուցիչ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ հասանելիությունը»,- մասնավորապես նշել է պաշտոնյան:

ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը դիտարկում է ԵԱՀԿ անդամ-պետություններից 57-ում լրատվական դաշտի զարգացումները: Նա մեդիայի ազատության և արտահայտման ազատության խախտումների նկատմամբ նախնական զգուշացում է հայտնում և խրախուսում է ԵԱՀԿ մեդիայի ազատության պարտավորությունների լիարժեք կատարումը: 

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն