COVID-19: Արտակարգ դրություն. օր 10-րդ

article-image

Հայաստանի Հանրապետությունը արդեն 10 օր է գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 25-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 265-ի, 18 քաղաքացի բուժվել է: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Կորոնավիորսով վարակվածների առողջական վիճակի մասին մանրամսներ է ներկայացրել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրանի Ավինյանը պարետատան հերթական նիստին կոչով դիմել  է քաղաքացիներին:

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար»:

 Կորոնաիրուսային  իրավիճակով պայմանավորված  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել.

«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։
Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»։

«Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, և քաղաքացիներից պահանջում է պահպանել այն կարգը, որը սահմանել է պարետը: Պահանջներն ունեն բացառություններ, որոնք սահմանված են պարետի ցուցմամբ: Մեր ուժերն այժմ ամբողջովին ուղղված են այդ պահանջների կատարմանը, և հուսով եմ՝ կկարողանանք ապահովել դրանք»: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են, որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները՝ ապահովելու համար պահանջերի կատարումը»,- ասաց Փոխոստիկանապետը:

Հիշեցնեք, որ Մարտի 24-ից՝ ժամը 23:59-ից ուժի մեջ է մտել խստացված ռեժիմը:  Մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է, իրականացվում է ոստիկանական խիստ վերահսկողություն, բոլոր ռեստորանները և սրճարանները փակ են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն