Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին սատարելու վերաբերյալ

article-image

ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին սատարելու վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։

Առաջադրվել են Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածու և մեկը բացառիկ՝ Վիտալի Բալասանյան։ Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկալիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը և անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն։

Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև, հերոսական կենսագրությամբ ապացուցված պատասխանատվության ու պատեհապաշտության, արկածախնդրության միջև, արժանապատվության ու քծնանքի միջև։

Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը։

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացին պատմական այս պահին իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով կկատարի ճիշտ ընտրություն։

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ։

Դավիթ Շահնազարյան
26 մարտի, 2020թ․»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն