Daily Digest. 26.03.2020. AntiFake.am-ը՝ Արցախում նախագահական ընտրությունների և աշխարհում տարածում գտած կարանտինային ռեժիմի մասին

article-image

Հայաստանում շարունակվում են արտակարգ դրությունը և դրանից բխող բազմաթիվ սահմանափակումները: Իսկ նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը աճում են:

2020թ. մարտի 26-ի դրությամբ Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 290 դեպք: Երեկ նաև ցավալի լուր ստացանք. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
 


 


Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ Արցախի Հանրապետությունում շարունակվում է նախագահական և խորհրդարական ընտրությունների քարոզարշավը:

Խոսել ենք Արցախում նախագահի հիմնական թեկնածուների՝ Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի և Աշոտ Ղուլյանի, նրանց աջակցող շրջանակների և Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների մասին: Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուները վերջին 12 տարիներին ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել Արցախում և բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական ապարատում:

Հայաստանի 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ահռելի ազդեցություն են թողել Արցախի քաղաքական դաշտի վերաձևավորման և նոր քաղաքական- հասարակական հոսանքների առաջ գալու տեսանկյունից: Թե ինչ ավարտ կունենա նախընտրական թոհուբոհն Արցախում, պարզ կլինի առաջիկայում։

Թեկնածուների հետ առավել մանրամասն՝ «Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. Հիմնական թեկնածուներն ու նրանց աջակցող շրջանակները»


ԱՀ նախագահի առանցքային թեկնածուներից Մասիս Մայիլյանը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նրա անվան շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում։ Մասնավորապես, շրջանառվում է այն թեզը, որ Մայիլյանը Արցախի նախագահական ընտրություններում հանդիսանում է Փաշինյանի թեկնածուն, ինչպես նաև կապ ունի «սորոսականների» հետ։

AntiFake.am-ը ուսումնասիրել է Մայիլյանի անվան շուրջ պտտվող այս երկու թեզերը և եկել որոշակի եզրահանգումների: Մասիս Մայիլյանը նշում է, թե ԶԼՄ-ները ուղղորդված կեղծ լուրեր են տարածում նրա ու Սորոսի հիմնադրամի կապի վերաբերյալ, վերը թվարկված օրինակները նվազագույն ապացույցն են այն բանի, որ Մայիլյան - «սորոսականներ» կապ, այնուամենայնիվ, կա. Մայիլյանի աջակիցների շարքերում առկա են «սորոսականների» աջակիցներ և «սորոսականներ», որոնց մի մասը զբաղված է վերջինիս քարոզչությամբ, իսկ թե ինչ գաղափարներ ունեն սորոսականները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, հայտնի է բոլորին։

Ավելին՝ կարդացեք՝ «Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի «փաշինյանական» վարքագիծն ու «սորոսականների» հետ կապը. ՓԱՍՏԵՐ»


Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին իր սատարման մասին է հայտնել ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։… Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկալիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը և անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն»,- ասված է Դավիթ Շահնազարյանի հայտարարության մեջ:


Իսկ աշխարհի տարբեր պետություններում շարունակվում են ձեռք առնվել տարբեր հրատապ միջոցներ՝ կորոնավիրուսային պանդեմիայի տարածումը կանխելու համար: Խոսքը մասնավորապես տարբեր պետություններում սահմանված արտակարգ դրությունների և իրավիճակների ու դրանցում ներառված իրավական ռեժիմների մասին է:

Դեռևս ոչ բոլոր երկրներն են անցել փակ ռեժիմի՝ պարտավորեցնելով իրենց բնակիչներին նստել տանը և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նման քայլեր են ձեռնարկվել Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում, որտեղ բաց են միայն մթերային խանութները, դեղատները և ձեռնարկությունները: Վերոնշյալ երկրներում դուք կարող եք փողոց դուրս գալ միայն համապատասխան թուղթ ձեռքի տակ ունենալով, որտեղ նշվում են տեղաշարժման A և B կետերը, ինչպես նաև մի կետից մյուս կետը տեղաշարժվելու պատճառները: Այդպես է նաև Հայաստանում:

Սահմանված կարանտինի մասին՝ առավել մանրամասն՝ ««Կարանտինը» տարբեր երկրներում և Հայաստանում»


Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է ավելի քան 400.000-ի: Վարակվածների շարքում են նաև հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ և մարզիկներ: AntiFake.am-ը մի տեղում է հավաքել դերասանների, մարզիչների, քաղաքական գործիչների, որոնք նույնպես վարակվել են նոր կորոնավիրուսով:

Հիվանդ հայտնիների մասին՝ «Դերասաններ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով» հրապարակմամբ:

 

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն