Արցախի նախագահի գլուխը «քարերով ցխել խոստացած» Ջիվան Աբրահամյանը Արցախի ոստիկանության հատուկ մեքենայի ուղեկցությամբ վտարվել է Արցախից․ Նրա մուտքն Արցախ արգելվել է

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխել խոստացած» Ջիվան Աբրահամյանը իր գաղափարակից ընկերների հետ օրեր առաջ մեկնել էր Արցախի Հանրապետություն։

Արցախի Հանրապետությունից վերադառնալուց հետո Աբրահամյանը ուղիղ եթերի ընթացքում կրկին վիրավորական արտահայտություններ էր արել Արցախի իշխանությունների և ԱՀ նախագահի թեկնածուների հասցեներին։ «Արցախում տեսա ուժեր, որոնք ոչ թե նպաստում են հայության, Արցախի, այլ ադրբեջանական և այլ երկրների շահերին․․․ Չես կարող ասել՝ Ադրբեջանի կողմից ուղղորդվող ուժեր են, թե ինչի կողմից ուղղորդվող ուժեր են․․․Լինելով ազգադավ, ազգի դավաճան սրիկաներ։ Նման ուժերը ուղղորդվում են Բակոյի նմանների կողմից․․․Այդ ուժերը նպատակադրված են թալանել Արցախը»,ասել էր Աբրահամյանը։

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ջիվան Աբրահամյանին Արցախից վտարել են, ինչին ի պատասխան՝ Աբրահամյանը հերքել էր այդ լուրերը և հերթական ուղիղ հեռարձակմամբ կրկին վիրավորել Արցախի իշխանությունների և ԱՀ նախագահի թեկնածուներին՝ ասելով «Դուք էդքան չկաք, որ ինձ վտարեք, Բակուլիկներ, Վիտալիկներ և մնացած նման երևույթներ․․․»։

AntiFake.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մամուլում տարածվող լուրերը համապատասխանում են իրականությանը։ Դեռ ավելին՝ Ջիվան Աբրահամյանը Արցախի ոստիկանության ուղեկցությամբ հատուկ մեքենայով դուրս է ուղեկցվել Արցախից, իսկ նրա մուտքն Արցախի Հանրապետություն արգելվել է։

Հիշելով  Ջիվան Աբրահամյանի՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարով ցխելու» հայտարարությունը, տեսնելով նրա թշնամական վերաբերմունքը ԱՀ գործող իշխանության և ԱՀ նախագահի թեկնածուների նկատմամբ, առնվազն հարց էր են առաջանում,  թե ինչպե՞ս է նա մուտք գործել Արցախ։

Հեղինակ` Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը