Daily Digest. 27.03.2020. Արցախ, ԱԺ պարգևավճարներ և «վարկանիշային» զեկույց` Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ

article-image

Հայաստանում շարունակվում են արտակարգ դրությունը և դրանից բխող բազմաթիվ սահմանափակումները: նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը աճում են:

2020թ. մարտի 27-ի դրությամբ Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 329 դեպք:
 


 

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մայրը և նրա երկուամսական երեխան վարակվել են նոր կորոնավիրուսային վարակով: Արսեն Թորոսյանը ավելի վաղ հերքել էր նման տեղեկատվությունը, սակայն մեկ օր անց հաստատեց տեղեկատվությունը: Նրանք երկուսն էլ բժիշկների հսկողության տակ  են և գտնվում են հիվանդանոցում:

Առավել մանրամասն՝ «Արսեն Թորոսյանը հերքել, ապա հաստատել է նորածնի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը»


Մարտի 27-ին հաստատվեց նաև վաղուց շրջանառվող տեղեկությունը այն մասին, որ Արցախի Հանրապետության արտաքին գործրի նախարար, նախագահի թեկնածում Մասիս Մայիլյանին արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն:

«Ереванская телебашня» տելեգրամյան ալիքում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ  Արցախի  Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը դեպքի Ռուսաստանի Դաշնություն 2020թ. մարտի 11-ից մինչև  2025թ. մարտի 11-ը (5  տարով) արգելափակված է։ Պատճառաբանական հատվածի մեջ նշված է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այդ որոշումը կայացրել է, քանի որ Մայիլյանը վտանգ է ներկայացնում ՌԴ ազգային անվտանգությանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Մասիս Մայիլյանի մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»


2019թ․ մայիսի 25-ին մի խումբ «հեղափոխականներ» Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք էին կազմակերպել, որի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին։ Նա ասել էր, «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին ընդունեն Արցախում: Ջիվան Աբրահամյանն այդ հայտարարությունից հետո իրավական հարթակում այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց և օրեր առաջ մեկնել էր Արցախ։

Ջիվան Աբրահամյանի հակա-Արցախյան գործունեության մասին կարդացե՛ք՝ «Արցախի նախագահի «գլուխը քարով ցխել» խոստացած երիտասարդը մեկնում է Արցախ և շարունակում վիրավորել արցախցիներին» հրապարակմամբ:

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ջիվան Աբրահամյանին Արցախից վտարել են, ինչին ի պատասխան՝ Աբրահամյանը հերքել էր այդ լուրերը և հերթական ուղիղ հեռարձակմամբ կրկին վիրավորել Արցախի իշխանությունների և ԱՀ նախագահի թեկնածուներին: AntiFake.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մամուլում տարածվող լուրերը համապատասխանում են իրականությանը։ Դեռ ավելին՝ Ջիվան Աբրահամյանը Արցախի ոստիկանության ուղեկցությամբ հատուկ մեքենայով դուրս է ուղեկցվել Արցախից, իսկ նրա մուտքն Արցախի Հանրապետություն արգելվել է։


Արտակարգ դրության պայմաններում ևս Նիկոլ Փաշինյան դեռևս չի պատրաստվում հրաժարվել անպատեհ հայտարարություններից: Փաշինյանը մարտի 26-ին վաղ առավոտյան ուղիղ եթերով տեղեկություններ էր հայտնել, ինչպես ինքն է նշել, «Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողության մասին»։ Փաշինյանը տեսանյութը վերնագրել է «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։

AntiFake.am-ը ստուգել էր Փաշինյանի ներկայացրած զեկույցների տվյալները, ինչպես նաև փորձել հասնակալ, թե ինչ կազմակերպությունների կողմից են մշակվել դրանք, արդյո՞ք այդ տվյալներն այդքան կարևոր կարող են մեր պետության համար կամ, ընդհանրապես,  կարևոր են, թե ոչ։ Օրինակ, «V-Dem» ինստիտուտի ինչպես նաև վերջինիս կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ մամուլում տեղեկություններ գրեթե չկան: Բացի այդ, ընդհանրապես և առավել ևս համաճարակային այս իրադրության պայմաններում անհայտ և ո՛չ Շվեդիայում, ո՛չ էլ աշխարհում որևէ վարկանիշ չունեցող հետազոտական ինտիտուտի տվյալները ներկայացնելը հարիր չէ կառավարության ղեկավարին։

Թեմայի մասին առավել մանրամասն՝ «Նիկոլ Փաշինյանը որպես կարևոր նվաճում է ներկայացնում որևէ վարկանիշ չունեցող հետազոտական ինստիտուտի ներկայացրած տվյալները»


Եվ վերջում, իհարկե, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների՝ փետրվար ամսին ստացած պարգևավճարների մասին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով փետրվարի աշխատանքների համար»

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն