Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար. Yerevan.Today

article-image

«Yerevan.Today» կայքը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին անպաշտոն մեկն է, ունի շարքային քաղաքացու կարգավիճակ, բայց օգտվում է վերնախավին արտոնող բոլոր պայմաններից:

Միրզոյանի ընտանիքը մեկ ամիս է չի լքում կառավարական ամառանոցը, ոչ թե այն պատճառով, որ դեռևս բանակցություններ են ընթանում Արարատ Միրզոյանի  հնարավոր նշանակումների շուրջ, այլ որովհետև Փաշինյանը որոշել է պետության միջոցների հաշվին շահել նրա սիրտը, ասել է՝ օազիսի մաքուր օդն ու բնությունը խիստ նպաստավոր են ծեծի ենթարկված ու վիրահատված Արարատի ռեաբիլիտացիայի համար:

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս պահին կնոջ ու զավակների հետ միասին գտնվում է Թունիսում՝ հանգստի նպատակով:

Yerevan.Today –ի տեղեկություններով այսօր գիշերը կվերադառնա արտասահմանից և երկուշաբթի կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Նշենք, որ Կառավարական ամառանոց  շուտով կտեղափոխվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ   ԱԳՆ նշանակվելուց հետո  Արարատ Միրզոյանը կշարունակի դրկից ապրել Նիկոլ Փաշինյանի  հետ միասին: Իսկ կտղափոխվի՞ արտոնյալ կուրորտային բակ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, առայժմ հստակ չէ»: 

 

Աղբյուր` Yerevan.Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն