«Երևան Սիթի»-ից գնված բորբոսնած սննդամթերքից երեխա է թունավորվել․ ահազանգում է երեխայի ծնողը

article-image

Այսօր՝ մարտի 29-ին, Սևակ Մարտիրոսյան ֆեյսբուքյան օգտատերը ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ շտապ օգնության բժիշկները իրենց են այցելել։ Նա կասկածներ ունի, որ իր երեխան թունավորվել է սննդից։ Սնունդը գնված է եղել «Երևան Սիթի» սուպերմարկետից, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ներկայումս գործարար, նախկինում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Սևակ Մարտիրոսյանը ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել գնված ապրանքը՝ «թունավորված և բորբոսնած սարդելկաները»։

 


 

Մարտիրոսյանի խոսքերով՝ Ջրվեժում գտնվող «Երևան Սիթիից» 65.000 դրամի գնումներ են կատարել, և իրենց կատարած գնումների մեծ մասը բորբոսնած է։

«Երեխաս պրիստուպներ ուներ, ես չպատկերացրեցի, որ կարող է սննդից լինել։ Հետո ցանկացանք նախաճաշ պատրաստել, նոր տեսանք, թե ինչ այլանդակ ձևի բորբոս էր կապել սննդամթերքին։ Հանկարծ չգնեք այս սարդելկաներից և այս նրբերշիկներից»,- ասել է Սևակ Մարտիրոսյանը։

Թեև ծնողները ցանկանում էին երեխային հիվանդանոց չտեղափոխել և տնային պայմաններում բուժել, այնուամենայնիվ բժիշկները պնդեցին, որ տան պայմաններում համապատասխան գործիքակազմ առկա չէ, և երեխային ակտիվ հսկողություն և «սիստեմաներ» են պետք, և տեղափոխեցին հիվանդանոց։

«Եթե ինքը էդ երշիկից կերել ա, միանշանակ թունավորվել ա»,- ասել են բժիշկները։

«Հարգելի պարոն Ալեքսանյան, սա քո երեխաները կուտե՞ն։ Ճիշտ է, ես կյանքում չեմ ցանկանա, որ քո երեխեքը սենց բան ուտեն, ես ջհուդ չեմ, բայց սա դու պիտի ուտես, Ալեքսանյան։ Սա դու պիտի ուտես։ Դու սա դրած զեղչով վաճառում ես «հավատարիմ հաճախորդներին»։ Մենք հավատարիմ հաճախորդ ենք, բա դու հավատարի՞մ ես քո հաճախորդներին արա՞։ Սրա պատասխանը հլը տալու եք»,- ասել է Սևակ Մարտիրոսյանը։

«Եկեք ժամկետը նայեք, դոկտոր, 18 թվականի արտադրանք են տվել։ Պահպանման ժամկետը 10 օր, մառազիլկով 30 օր ու 18 թվի արտադրանք ա»,- հավելել է Մարտիրոսյանը։

Ծնողը նշել է, որ պատրաստվում է ոստիկանություն և սանեպիտկայան դիմել և խնդրել բժիշկներին ահազանգել այդ կառույցներ: 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն