Ադրբեջանական «կիրթ» «չհրահրված խախտումը» սահմանին կորոնավիրուսի պանդեմիայի օրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Երեկ՝ մարտի 30-ին, երեկոյան ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ երեկ՝ ժամը 19։00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ։ 

«Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը դուրս է շպրտվել։ Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի, իսկ հակառակորդի կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,-նշված էր հաղորդագրության մեջ։

Նույն ժամանակահատվածում հակառակորդի ուժերը կրակահերթի տակ էին պահում հայկական սահմանամերձ Բաղանիս և Ոսկևան գյուղերը, որի արդյունքում վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, ով կրակահերթի պահին գտնվել է պատշգամբում։

Բարեբախտաբար սահմանին իրավիճակը կայունացել է, սակայն ադրբեջանական կողմը նույնիսկ համաշխարհային պանդեմիայի պայմաններում շարունակում է ստոր և սադրիչ գործողությունները։

Հատկանշական է, որ Ալիևին «կիրթ» և ԼՂ հիմնախնդրի լուծումը նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի համարող մեր իշխանությունները կարծես թե այս միջադեպով այդքան էլ մտահոգված չեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կողմից որևէ հարցի հրատապությունն ու կարևորությունն, արդեն 2 տարի է, ինչ արտահայտվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, նույնիսկ գրառում չի կատարել այս մասով, լռում են նաև մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները երկրի ներսում իրենց համար ստեղծած թշնամի «հների» դեմ ավելի մեծ չարությամբ և եռանդով են պայքարում, քան արտաքին իրական թշնամու դեմ։ Չկա նախկին իշխանության առանցքային դեմքերի կողմից մի հայտարարություն, որին այս իշխանությունները չարձագանքեն, սակայն շատ ու շատ կարևորագույն հարցեր կապված մեր պետության անվտանգության հետ այդպես էլ անպատասխան են մնում։

Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն, որի արձագանքում տեղ է գտել անհասկանալի ձևակերպում. «… Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: …»։

Այս կապակցությամբ ՀՀԿ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է.

«Հարգելինե՛ր, կբացատրե՞ք կամ «կթարգմանե՞ք»՝ ի՞նչ բովանդակություն էիք գեներացնում, փոխանցում կամ պատկերացնում «որևէ կերպ չհրահրված» արտահայտությունը գրելիս:
Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ Ադրբեջանի սրիկայությունը դասակարգվելու՞ է «որևէ կերպ չհրահրվածի» և «որևէ կերպ հրահրվածի՞
»:

Արձանագրենք, որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից նմանատիպ արձագանքներն ավելի անհասկանալի են, քան ընդհանրապես չարձագանքելը։

Հիշեցնենք, որ թեթև վիրավորում ստացած հայ դիրքապահների վիճակը կայուն է, իսկ Ոսկևան համայնքի բնակիչ երեխայի վիճակը՝ կայուն ծանր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հակառակորդը գնդակոծում է Կոթին

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը.

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն