Պարետատունը խուճապ է տարածում. Չարենցավան մարդկանց մուտքն ու ելքը չի արգելվի

article-image

Այսօր՝ մարտի 31-ին, հրապարակվել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի թիվ 25 որոշումը Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:

Սահմանափակումներ ուժի մեջ էին մտնելու մարտ 31-ին, ժամը 18:00-ից մինչև ապրիլի 5-ը՝ ժամը 23:59-ը:

Այս որոշումը պատճառաբանվում էր Չարենցավանում կորոնավիրուսի վարակվածության մասշտաբի մեծությամբ:

Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ավելի ուշ հայտարարել է, որ որոշումը «տեխնիկական սպրդման հետևանք է»:  «Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը»:

«Տեխնիկական սխալի պատճառով է եղել որոշումը, չպետք է հրապարակվեր։ Մենք պատրաստում ենք տարբեր սցենարներ, որ որոշակի զարգացումների դեպքում, հնարավոր է, ինչ-որ մի տեղ փակվի։ Որոշումը տեխնիկական սխալի պատճառով է հրապարակվել։ Այս պահին նման որոշում չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Որոշումը չեղյալ համարելու մասին պարետ Տիգրան Ավինյանի որոշումը արդեն իսկ հրապարակված է:

Ստացվում է, որ «տեխնիկական սպրդման» արդյունքում կառավարությունը՝ ի դեմս պարետատան, խուճապ է ստեղծում սահմանափակումներին անպատրաստ Չարենցավանի և հարակից համայնքների բնակիչների շրջանում: Այնուհետև հակասում է ինքն իրեն՝ որոշումը չեղյալ համարելով:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը