Էքզիթ-փոլի տվյալներով` Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն. «Tert.am»

article-image

«Tert.am». Ազգային էքզիթ-փոլի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման տվյալներով՝ նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17,8 տոկոս ձայնով: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է՝ 14,2 տոկոս ձայնով:

Նրանց հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսկացության թեկնածու Յուրի Բոյկոն, որը ստացել է 9,8 տոկոս ձայն, իսկ հինգերորդը նախագահական աթոռի համար մրցապայքարում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոն է, որն ստացել է ձայների 7,1 տոկոսը:

Մեկ այլ էքզիթ-փոլի տվյալներով, որը մեջբերում է ТСН հեռուստաալիքը, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ՝ Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,1 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 18,5, իսկ Տիմոշենկոյի օգտին՝ 14 տոկոսը:

SOCIS կենտրոնի տվյալներով՝ տեղի ժամանակով 19:00-ի դրությամբ՝ Զելենսկին հավաքել է 29,25 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 19,19, Տիմոշենկոն՝ 13,75:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն