Պարետ Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը

article-image

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին զարգացումները և հետագա քայլերը:

Ինչպես սահմանվել է, լրագրողները կարող են հարցադրումներ անել ինչպես սրահում, այնպես էլ հնարավորություն ունեն նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

AntiFake.am-ը նույնպես, հետևելով սահմանված ձևաչափին, ֆեյսբուքյան նամակի միջոցով իր հարցերը ուղղեց պարետին:

Ասուլիսի ընթացքում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հնչեցրեց բազմաթիվ լրատվամիջոցների, օրինակ, «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական ժամանակ» օրաթերթի, «168 ժամ»-ի, Aravot.am-ի «Սիվիլնեթի»,  Banks.am-ի հարցերը:

Սակայն AntiFake.am-ի կարևոր հարցերն այդպես էլ չբարձրաձայնվեցին։

Փաստորեն պարզվում է, որ մամուլի ասուլիսների ընթացքում ևս հարցերի գրաքննություն է տեղի ունենում, և կամայական ընտրությամբ բաց է թողնվում այս կամ այն լրատվամիջոցի հարցը:

Մտահոգություն էր հայտնել նաև Analitik.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը՝ հրապարակելով նաև ուղարկված հարցերը:

AntiFake.am-ի՝ պարետին հղված հարցերը՝ ստորև.

1. Քանի՞ քաղաքացի է Չարենցավանում վարակվել կորոնավիրուսով:

2. Արդյո՞ք Էջմիածին քաղաքում դեռևս համեմատաբար խիստ է վերահսկողություն իրականացվում:

3. Նախադրյալներ կա՞ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու համար՝ դեպքերի ավելացման ֆոնին։

4. Ինչպե՞ս է կազմակերպվելու Արցախից վերադարձող դիտորդների և լրագրողների թեստավորման գործընթացը. նման բան նախատեսվու՞մ է, թե՞ ոչ։

5. Դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ փոխվե՞լ է արդյոք մարդկանց թեստավորման սկզբունքը։

6. Բջջային հեռախոսի միջոցով մարդկանց վերահսկելու վերաբերյալ օրինագիծը չընդունվեց։ Որո՞նք են լինելու մյուս օրենսդրական առաջարկները, և ի՞նչ խստացումներ և սահմանափակումներ են սպասվում։

7. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խստացված ռեժիմը պահպանվում է ևս առնվազն 10 օրով: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նմանատիպ որոշումները հայտարարվում են սահմանափակումների ժամկետը լրանալու օրվա դրությամբ, ինչու՞ նախապես չեն հայտարարվում, որպեսզի քաղաքացիները կարողանան կանխորոշել իրենց վարքագիծը։

Հրապարակման ռուսերեն  տարբերակը.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը