Երեկ` 57, այսօր` 65. որ պատգամավորներն են փոխել իրենց դիրքորոշումն ու երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվեարկել աղմկահարույց օրինագծին

article-image

Այսօր ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Երեկվանից այն արժանացել էր մի շարք քննադատությունների հասարակական-քաղաքական շրջանակների, ոլորտի մասնագետների և պատգամավորների կողմից։

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 57 պատգամավորների քվեարկության շնորհիվ։ Սակայն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում աղմկահարույց նախագծին կողմ քվեարկեց իշխող ուժի 65 պատգամավոր և նախագծերի փաթեթը չընդունվեց։

Այնուամենայնիվ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 17:00-ին կրկին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում, չգիտես ինչպես, կրկին ընդգրված էին նույն նախագծերը։

Օրենքի խախտմամբ հրավիրված նիստի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացվել են նիստի մեկնարկից հետո։

Անհասկանալի ընթացակարգով հրավիրված անհասկանալի քվեարկության արդյունքում ընդունվեց աղմկահարույց օրենքը՝ իշխող ուժի պատգամավորների 69 կողմ, 1 ձեռնպահ ձայների շնորհիվ։

Ինչպես տեսնում ենք, վիճահարույց փաթեթի առաջին անգամ քննարկման առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ փոխել են իրենց դիրքորոշումը. երեկվա 57 կողմ քվեարկած պատգամավորներն այսօր դարձել էին 65։ 

AntiFake.am-ը ստուգեց, թե ովքեր են երեկվանից փոխել իրենց դիրքորոշումը և ինչու են կողմ քվեարկել։ Նշենք, որ օրինագիծը երկրորդ անգամ քվեարկության դրվելուց և առաջին ընթերցմամբ 69 կողմ ձայներով ընդունվելուց հետո առայժմ հրապարակված չեն անհատական քվեարկության արդյունքները, ուստի հայտնի չեն 69 պատգամավորների անունները։ Մինչև անհատական քվեարկության արդյունքների հրապարակումը ներկայացնում ենք այսօր ցերեկը երկրորդ ընթերցման ժամանակ դիրքորոշում փոխած պատգամավորների անունները։ 

Այսպես, երեկ չքվեարկած Լուսինե Բադալյանը, չնայած նախագիծը քննադատելուն, այսօր կողմ է քվեարկել։

Հովհաննես Հովհաննիսյանը, ով նույնպես երեկ չէր քվեարկել, այսօր կողմ է քվեարկել։

Երեկ չքվեարկած պատգամավորներից այսօր կողմ են քվեարկել նաև Նարեկ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, ով նախագծի հարակից զեկուցողն էր և Վլադիմիր Վարդանյանը։

Նիկոլայ Բաղդասարյանը և Սասուն Միքայելյանը, ովքեր երեկ բացակա են եղել, այսօր ներկա են գտնվել և կողմ քվեարկել։

Երեկ նախագծին դեմ քվեարկած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ անսացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կոչին և այսօր կողմ է քվեարկել։

Արտաշես Պետրոսյանը և Վահե Հովհաննիսյանը, ովքեր երեկ կողմ են քվեարկել, այսօր չեն քվեարկել։

Բջջային հեռախոսների տվյալներն օգտագործելու նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քվեարկությանը մասնակցած պատգամավորների ամբողջական ցուցակը՝ ստորև (կարմիրով ընդգծված են այն պատգամավորների անունները, ովքեր երեկվանից փոխել են իրենց դիրքորոշումը օրինագծի հարցում)։






Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն