Բջջային հեռախոսներով անձնական տվյալներ ստանալու վիճահարույց օրինագիծն ընդունվեց պարլամենտարիզմի կանոնների խախտմամբ

article-image

Այսօր ՀՀ Ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Երեկվանից այն արժանացել էր մի շարք քննադատությունների հասարակական-քաղաքական շրջանակների, ոլորտի մասնագետների և պատգամավորների կողմից։

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 57 պատգամավորների քվեարկության շնորհիվ։ Սակայն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում աղմկահարույց նախագծին կողմ քվեարկեց իշխող ուժի 65 պատգամավոր, և նախագծերի փաթեթը չընդունվեց։

Այնուամենայնիվ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 17:00-ին կրկին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում, չգիտես ինչպես, կրկին ընդգրված էին նույն նախագծերը։

Օրենքի խախտմամբ հրավիրված նիստի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացվել են նիստի մեկնարկից հետո։

Անհասկանալի ընթացակարգով հրավիրված անհասկանալի քվեարկության արդյունքում ընդունվեց աղմկահարույց օրենքը՝ իշխող ուժի պատգամավորների 69 կողմ, 1 ձեռնպահ ձայների շնորհիվ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը.


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը