Աղմկահարույց օրինագծի ընդունմանը «փրկության հասած» պատգամավորներ. (ՑՈՒՑԱԿ)

article-image

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ժամը 17:00-ին Կառավարության նախաձեռնությամբ կրկին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` ավելի վաղ «տապալված»՝ անձանց բջջային տվյալներին հասանելիություն ստանալուն ուղղված վիճահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու օրակարգով։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քննադատությունների արժանացած օրինագիծը այսօր ցերեկը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել, քանի որ անհրաժեշտ 67 ձայներից ստացել էր 65 ձայն. ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը, իշխող ուժի մի քանի պատգամավոր՝ նույնպես։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը մեկ անգամ տապալվելուց հետո ժամը 17:00-ի նիստով ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ իշխող ուժի պատգամավորների 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։
 


 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ստիպված են եղել վատառողջ պատգամավորներին հրավիրել Ազգային ժողով՝ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։

AntiFake.am-ը ստուգել է, թե իշխող ուժի պատգամավորներից ովքեր են փրկության հասել դատապարտված և տապալված օրինագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։

Այսպես, ինչպես արդեն նշեցինք, քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորներից կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, 1 պատգամավոր քվեարկել էր ձեռնպահ։ Սակայն Ազգային ժողովի պաշտոնական կայքում քննարկվող օրինագծի անհատական քվեարկություններում տեսնում ենք, որ որպես կողմ արձանագրված է 70 ձայն։

Ցերեկը չքվեարկած պատգամավորներից երեկոյան տեղի ունեցած քվեարկությանը կողմ է քվեարկել Աննա Կարապետյանը։

Սոնա Ղազարյանը ցերեկը բացակա է եղել, սակայն երեկոյան մասնակցել է և կողմ քվեարկել։ Բացակայած Արթուր Դավթյանը նույնպես մասնակցել և կողմ է քվեարկել։ Նույն կերպ են վարվել Տաթևիկ Գասպարյանը և Վիկտոր Ենգիբարյանը։

Արտաշես Պետրոսյանը, ով նախորդ օրը կողմ էր քվեարկել, այսօր ցերեկը չէր քվեարկել, երեկոյան կրկին կողմ է քվեարկել։ Նրա գործընկեր Վահե Հովհաննիսյանը, ով նախորդ օրը կողմ էր քվեարկել, ապա չէր քվեարկել, երեկոյան բացակա է եղել։

Նախորդ քվեարկությամբ կողմ քվեարկած Արման Բաբաջանյանն էլ երեկոյան նիստին բացակա է եղել։

Երեկոյան նիստին մասնագիտական հանրության կողմից քննադատությունների արժանացած նախագծին կողմ քվեարկած իմքայլական պատգամավորների ցուցակն ամբողջությամբ՝ ստորև: (Կարմիրով ընդգծված են այն պատգամավորների անունները, ովքեր չեն մասնակցել կամ չեն քվեարկել այսօր ավելի վաղ կայացած նիստին, սակայն մասնակցել են երեկոյան տեղի ունեցած նիստին և կողմ քվեարկել):
 




Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը