Daily Digest. 01.04.2020. Իտալացի միլիարդատիրոջ առեղծվածն ու Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական ամփոփումը

article-image

AntiFake.am-ը շարունակում է իր աշխատանքը Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝:

2020թ. ապրիլի մեկի դրությամբ, համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանում կա նոր կորոնավիրուսով վարակված 571 անձ:

Այս օրերին սոցիալական ցանցերում տարածում են գտնում բազմաթիվ պատմություններ, սրտաճմլիկ և ուշադրություն գրավող ելույթներ, որոնք ընդհանրապես գոյություն չեն էլ ունեցել:

Այդպիսիններից էր իտալացի միլիարդատիրոջ պատմությունը, որում ասվում էր, որ նրա ամբողջ ընտանիք զոհ է գնացել կորոնավիրուսին, և միլիարդատերը իր ամբողջ հարստությունը փողոց է շպրտել:

Մի փոքր ուսումնասիրություն անցկացրեցինք և պարզեցինք, որ այս պատմությունը կեղծ է, իսկ լուսանկարները, որ տարածվում էին, պատկերում են Վենեսուելայի փողոցները 2019թ.մարտին և կապված են տնտեսական ճգնաժամի և հիպերինֆլյացիայի հետ:

Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Այս ժամանակահատվածում Վենեսուելայում երկարատև հոսանքազրկումները հանգեցրել էին միջազգային օդանավակայանի, մետրոյի շահագործման և այլ կարևոր ոլորտներում բնականոն աշխատանքի խափանման։ Վենեսուելայի 13 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում, թալանվում էին սուպերմարկետները և բանկերը։ Բանկերի թալանը ընդամենը «բողոքի ակցիա էր», որը նպատակ ուներ ցուցադրելու, որ արժեզրկված գումարը ոչինչ չարժե։ Բանկերը թալանած մարդիկ գումարի մի մասը փողոց էին նետում, մի մասն էլ՝ այրում։

Թեմայի մասին առավել մանրամասն՝ «Fact Check: Իտալացի միլիարդատերը իր փողերը փողոց չի նետել. Տարածվող լուսանկարները կապ չունեն Իտալիայի և կորոնավիրուսի հետ»


Ամփոփեցինք նաև մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնի դարձավ, ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին ըստ նախնական տվյալների՝ կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը:

AntiFake.am-ը մեկ ինֆոգրաֆիկայի մեջ էր ներառել բոլոր կարևոր ցուցանիշները:

Ամփոփել էինք նաև Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները.

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը