Ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու. Տիգրան Աբրահամյան

article-image

Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։ Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 
 
«Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։
 
Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։
 
Այն, ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյո՞ք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։
 
Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։
 
Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»,- գրում է Տիգրան Աբրահամյանը: 
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն