Հովսեփ Բեդևյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում

article-image

Հովսեփ Բեդևյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: Բեդևյանի օգտին քվեարկել է 80 պատգամավոր:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Հովսեփ Բեդևյանի, Լիանա Հակոբյանի թեկնածությունները: 

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 

Պատգամավորներից 80-ը քվեարկել է Հովսեփ Բեդևյանի, 6-ը` Լիանա Հակոբյանի, 1-ը` Հրաչ Այվազյանի օգտին: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն