.png)
Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում մեջբերել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից հատվածներ, որտեղ ներկայացվում են հայ ռազմագերիների տանջանքների, կտտանքների, պահման պայմանների վերաբերյալ փաստեր:
Արձագանքելով Մկրտչյանի ելույթին՝ դահլիճից հնչեց, թե «ծնողները բողոքում են, որ նման բաներ եք խոսում», իսկ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ավելացրեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հնչեցնել:... գիրք կարդա, կհասկանաս»:
Փաստորեն, Ալեն Սիմոնյանը «հնարած տեսարաններ» է անվանում Ադրբեջանում ռազմագերիների տանջանքների նկարագրությունները:
Հետաքրքիր է այն փաստը, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրեր առաջ ներկայացրել էր արտահերթ զեկույց` հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և տանջանքների հարցում Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ, որը հենված էր ստուգված տեղեկատվության և վկայությունների վրա: Արման Թաթոյանն ինքը ներկայացրել էր որոշ կոնկրետ մանրամասներ` գերիների նկատմամբ ադրբեջանական զինվորների վերաբերմունքից:
Ամբողջական զեկույցը հասանելի է սույն հղմամբ:
Ստորև` Արման Թաթոյանը ներկայացնում է գրեթե նույն տեսարանները, որոնք Ալեն Սիմոնյանի համար «հնարած» են:
Միկոնոսյան ակտիվ հանգստից նոր վերադարձած Ալեն Սիմոնյանի համար հայ գերիների տանջանքների «հնարած տեսարանները» իրականություն են, որից փախչում են իշխանականները: Միգուցե Ալեն Սիմոնյա՞նն էլ է իր թիմակցի պես կարծում, որ Բաքվում հայ գերիներին լավ վերաբերմունքի են արժանացնում:
Աղբյուր՝ AntiFake.am