Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան

article-image

Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը: Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 
 
«Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է:
 
Անբարոյականության սահմաններ այս պատերազմում գոյություն չունեն: Հողատուի խորհրդարանական վեցնոցները տվայտանքների մեջ են ընկնում ՄԻՊ զեկույցից, նրանց սպասարկող "քաղհասարակությունը" բաց տեքստով հարձակվում է Արման Թաթոյանի վրա, իշխանական քարոզիչները լավագույն դեպքում չտեսնելու են տալիս այդ աղաղակող փաստերը:
 
Նիկոլն ամեն կերպ ուզում է ծածկադմփոց անել մեր ցավը, մեր կորուստները, մեր արյունը, մեր զոհերին ու գերիներին:
 
Համընդհանուր դեբիլացման դեմ պայքարի օջախները խանգարում են նրան և իր ադրբեջանական սյուզերենին մեռցնել մեր մեջ ցավից ոռնալու, հետո հառնելու ու պայքարելու ցանկությունը:
 
Ցանկացած այլ պետության պարագայում սեփական քաղաքացիներին պաշտպանելու հրամայականը կստիպեր ՄԻՊ-ի, այլ իրավապաշտպանների զեկույցները դարձնել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ և հանուն մեր տղաների վերադարձի պայքաի կարևոր գործիք:
 
Այնինչ ամբողջ պատասխանատվությամբ պնդում եմ և ապացուցում, որ Հայաստանի կապիտուլյանտները չեն դիտարկում ռազմագերիների վերադարձի հարցը որպես կարևոր ու օրհասական:
 
Մեր դեսպանատները այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում, ԱԳՆ-ից չկա նման հանձնարարական, վարչապետի աթոռին նստած ալիևյան թերմացքը այդ խնդրի մասին միջազգային հարթակներում չի խոսում:
 
Ինչ էլ արվում է, արվում նրանց ի հակառակ, ի հեճուկս: ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, ես, ընկերներս, այլ գործիչներ պարտիզանական պայքար ենք մղում միջազգային հարթակներում ոչ միայն Ադրբեջանի, այլ փաստացի նաև դավաճան իշխանությունների դեմ:
 
Իշխանությունները բրախել են մեր տղաներին:
 
Իսկ մե՞նք, «ժողովուրդս»...»,- գրում է Աշոտյանը: 
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն