(VIDEO) Ադրբեջանցի ծառայողները կանգնեցրել են հայկական ավտոբուսն ու դանակով քերել Արցախի դրոշը

article-image

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանական ծառայողները կանգնեցնում հայկական քաղաքացիական ավտոբուսը, որի վրա փակցված է Արցախի դրոշը և դանակով քերում դրոշը։ Դրոշը ջնջելուց հետո միայն ադրբեջանական համազգեստավորները թույլ են տալիս քաղաքացիական ավտոբուսին շարունակել երթևեկությունը։ Նշվում է, որ տեսանյութն արվել է Գորիս–Կապան ավոտճանապարհի Որոտանի հատվածում՝ ադրբեջանական ոստիկանական անցակետի մոտակայքում։

Հայկական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ 

Տեսանյութը՝ ստորև․

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն