ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում այդպես էլ չկազմակերպվեց. ընդդիմությանը ցրում են. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը, «ջրում» փակ հանդիպման հարցը։ Երկուշաբթի օրը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին, «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց Գորիս-Կապան ճանապարհահատվածին տեղակայված մաքսակետի թեմայով փակ քննարկում կազմակերպել, հրավիրել պատկան կառույցների առաջին դեմքերին եւ լսել պարզաբանումներ։ Ընդդիմադիրների պայմանն է, որ հանդիպմանը ներկայանան ԱԱԾ, ՊՆ, դատախազության առաջին դեմքերը։

Այդ օրը ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը փափուկ բարձ դրեց ընդդիմադիրների գլխի տակ, վստահեցրեց, որ իրենք եւս տեսնում են փակ քննարկման անհրաժեշտություն: Միայն փոխանցել էին, որ եթե պետք է առաջին դեմքերը ներկայանան, ապա անհրաժեշտ է մեկ-երկու օր սպասել, մինչեւ նրանց գրաֆիկը հարմարեցնեն։ Առաջարկից արդեն մոտ մեկ շաբաթ է անցել, սակայն փակ հանդիպումն այդպես էլ չկազմակերպվեց։

Ընդդիմադիրներին երեկ ասել են, որ առաջին դեմքերի համաժամանակյա ներկայություն չեն կարողանում ապահովել, իսկ մյուս կողմը չի ցանկանում մեկ պաշտոնյայի հետ հանդիպել, տառապանքը փորձ ունի՝ ներկայացող պաշտոնյան կասի, որ ինքը թեմային չի տիրապետում` մյուս ոլորտի պաշտոնյան կիմանա այդ մասին, եւ հանդիպումն անիմաստ կդառնա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն