Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը». «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանումամենաքննարկվող թեկնածուներից մեկը, երևի թե, Տիգրան Արզաքանցյանն էր, որի տարբերտեսահոլովակներ դառնում էին սոցցանցային բուռն արձագանքների առիթ: Պարզվում է՝Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև Տիկ-Տոկ սոցիալական ցանցում,որն աշխարհում ունի 1 միլիարդից ավելի օգտատեր: Հայաստանի քաղաքական գործիչներն այսսոցիալական ցանցում բավականին պասիվ են:

Սակայն, ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանն այստեղ էլ է օրիգինալ: Նրա դիտումներն ուհավանումները ոչ միայն աննախադեպ են հայաստանյան քաղաքական դաշտի համար, այլևանգամ գերազանցում են շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր հայտնի«տիկտոկերների»։ Նրա հետևորդները 22000-ից ավելի են, իսկ հավանումները գերազանցում են351000ը:

Իսկ ռեկորդը պատկանում է մեկ շաբաթ առաջ հրապարակված տեսանյութին, որը հավաքել էավելի քան 275500 հավանում և Հայաստանի համար աննախադեպ քանակի համարվող՝ 4,6 միլիոնդիտում։ Իսկ տեսանյութում Արզաքանցյանը ցույց է տալիս, թե ինչպես է բացում 1941 թվականիարտադրության գինին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն