Հայաստանի կորսված դաշնակիցները. Վարուժան Գեղամյան

article-image

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ 
Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։ Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունը ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։ Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանը ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից»,- գրում է թուրքագետը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն