Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 1 տարի անց ՀՔԾ-ում որեւէ բան չեն բացահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: Ինչպես հայտնի է, 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով:

Այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը: Մինչ օրս գործով, բացի մեկ անձի ցուցմունքից, որեւէ բան չի բացահայտվել, մեկ տարի անց գործը դոփում է տեղում, չկա մեղադրյալ, անվերապահ կասկածյալ: Ըստ էության, ՀՔԾ-ն շարունակում է միայն քրեական գործերով հնչեղություն ապահովելու իր գործելաոճը, իսկ քրեական գործերի քննությունը դոփում է տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական՝ հետաքրքրվելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ծեծելու գործով ինչ նորություն կա, ով էր ի վերջո հրահանգել, եւ ով էր դիմակավորված ծեծի ենթարկել Փաշինյանին բանտախցում: Ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն