Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

article-image

«Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ տեղեկություններով, նա տեւական ժամանակ Հայաստանում չէր` Ուկրաինայում էր, վերադարձել է վերջերս եւ աշխատում է հանրային վայրերում հնարավորինս աչքի չընկնել: Նրա հայրը` Փաշինյանի ավագ եղբայր Արտակ Փաշինյանը, ըստ լուրերի, պատերազմից հետո մեկուսացել էր եւ Իջեւանի սարերում էր ապրում:  Ասում էին` պատերազմում պարտությունն ու վերջին իրադարձությունները ծանր է տարել` ոչ մեկի հետ չի շփվում: Իսկ նրա որդու` նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին անգամ Նիկոլ Փաշինյանի քավորի ընտանիքում տեղեկություններ չունեն: Տեւական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջեւանի քաղաքապետի համար էին պատրաստում, սակայն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իր «իմանալով»՝ այլ թեկնածուի են առաջադրելու, իսկ Սիփան Փաշինյանի մասին ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղված: Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին, ապա նոյեմբերի 14-ին քաղաքապետի պաշտոնում իշխող թիմը կառաջադրի մարզպետի մտերիմ Արթուր Ճաղարյանին»,- գրում է «Հրապարակը»։

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն