ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են 2020թ. նոյեմբերից ի վեր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման փաստը

article-image

Նյու Յորք, 24 սեպտեմբերի, 2021 – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ)) տարածել են ստորև հայտարարությունը.

«ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները արտգործնախարարների հետ նաև համատեղ հանդիպում են ունեցել: ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն նույնպես մաասնակցել է հանդիպումներին:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չլուծված խնդիրների լայն շրջանակ: Համանախագաները մասնավորապես առաջարկել են իրավիճակի ապակայունացմանը միտված միջոցներ և հնարավոր հաջորդական քայլեր: Համանախագահները շեշտել են իրենց շարունակական աջակցությունը անփոխարինելի գործողությունների և գործունեության լայն շրջանակին, որ ձեռնարկվել են Գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից:

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԳՆ անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդի հետ` նրանց ներկայացնելու վերջին տարվա ընթացքում իրենց ջանքերը, ներառյալ` գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Համանախագահները ողջունել են 2020 թվականի նոյեմբերից արտգործնախարարների ատաջին հանդիպման փաստը որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը նպաստելուն ուղղված ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում երկու պետություններին վերստին ընդգրկելու հաջողության նշան: Համանախագահները վերահաստատում են իրեն հանձնառությունը` իրենց մանդատի համաձայն շարունակելու աշխատել կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում կամ դրա հետ կապված մնացյալ հարցերին համապարփակ լուծումներ գտնելու հարցում»: 

 

Աղբյուր՝ AntiFake.am
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն