Ըստ Փաշինյանի՝ Վերին Լարսի անցակետում առկա իրավիճակի «մեղավորները» եղանակը, կարանտինը և թուրքական բեռնատարներն են, իսկ կառավարությունը՝ ոչ

article-image

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ապրիլվեցյան հարցուպատասխանի՝ առավել խնդրահարույց, մանիպուլյացիոն և կեղծ հայտարարությունները։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ մեկնաբանությունը կապված էր Վերին Լարսով իրականացվող բեռնափոխադրումների հետ:

Օգտատեր Նորայր Գևորգյանը հարցրել էր. «Վերին Լարսի անցակետում տիրում է ահավոր վիճակ, չկա ոչ մի արտոնություն Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող և դեպի Հայաստան եկող ոչ մի բեռի, ոչ մի հայկական մեքենայի համար։ Հարցը ոչ եղանակային պայմաններն են, ոչ էլ կարանտինը։ Մինչև 9 օր կանգնած հայկական մեքենաներ կան։ Գրեթե բոլոր ալկոհոլով մեքենաները զննման են տանում։ Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջ»։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Վերին Լարսի իրավիճակը կապված է և՛ եղանակի հետ, և՛ կարանտինի հետ։ Դուք գիտեք, որ բավականին երկար ժամանակ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակ էր, իսկ ինչ կապ ունի ճգնաժամի հետ։ Կապ ունի նրանով, որ  օտարերկրյա վարորդների/բեռների շարժը մեր երկրով սահմանափակել ենք՝ կորոնավիրուսի համաճարակը կանխելու նպատակով։ Նույնը տեղի է ունենում նաև Վրաստանում և Ռուսաստանում։ Հիմա կա մյուս հարցը, Վերին Լարսից սկսել են օգտվել նաև թուրքական բեռնափոխադրողները և Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է, և սա կապված է էլի ճգնաժամային իրավիճակի հետ։ Ըստ մեկնաբանությունների՝ քանի որ նավահագիստներում սահմանափակումներն ավելի խիստ են և Թուրքիա-Իրան սահմանը փակվել է, Թուրքիա-Նախիջևան սահմանը։

Փաշինյանը նշեց նաև, որ Մառնելուի շրջանում կարանտին է սահմանված և որ մեր մեքենաները որոշակի շարասյուներով են ուղեկցվում և առաջանում են խնդիրներ։ «Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, որ ԵԱՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի, ինչի կյանքի կոչումը պրոցեսի մեջ է։ Սա ճգնաժամ է և ձեր նկարագրած իրավիճակը ուղիղ կապ ունի ճգնաժամի հետ և ես ընդունում եմ, որ մենք այդտեղ շատ անելիք ունենք»,-եզրափակեց Փաշինյանը։

Նկատենք. Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել այս հարցին: Նա որևէ ձևով ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել օգտատիրոջ փոխանցած տեղեկատվությունը:

Անելիքներ իսկապես կան: Խնդիրներ կան ոչ միայն Լարսի անցակետում, այլ նաև հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի մաքսային կետում:

Բեռնափոխադրող «Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը նշում է, որ Վերին Լարսի անցակետում խնդիրները շարունակում են մնալ նույնը արդեն 12 տարի․

- ավելորդ կուտակումներ, արհեստական հերթեր, կաշառք ու բյուրոկրատական քաշքշուկներ,

- բրոկերային անհասկանալի և թանկ ծառայություններ,

- զննում և բեռի մասնակի առգրավում զննման սպառնալիքի տակ,

- զննման անհասկանալի թանկ սակագներ՝ համեմատած ՌԴ այլ սահմանային անցակետերի սակագների հետ,

- ոչ մի առավելություն ՀՀ-ից արտահանվող բեռների նկատմամբ։

Այս ծանր իրավիճակում խնդիրներ է ստեղծում նաև Հայաստանի ՊԵԿ-ը։ Ներկրողները ահազանգում են, որ ներկրվող եգիպտացորենը մնացել է անցակետում, և ՊԵԿ աշխատակիցները թույլ չեն տալիս բեռների տեղաշարժը ներկրող ընկերության հարկային պարտավորության պատճառով։ ՊԵԿ-ը պահանջում է վճարել մոտ 4 միլիոն դրամ հարկային պարտավորությունները, որից հետո միայն թույլ կտրվի մեքենաների շարժը: Ներկրողները վիճարկում են սա. «Թողեք ապրանքը հասնի տիրոջը, մենք էլ եկամուտ ստանանք, այնուհետև վճարենք մեր հարկային պարտավորությունները»: ՊԵԿ-ը, սակայն, չի համաձայնում: Ներկրողն էլ չի համաձայնում, երաշխիք չունի, որ մուծելու դեպքում կստանա մեքենաները:

Այս մասին ներկրողը դիմել էր AntiFake.am-ին՝ բարձրացնելով խնդրի մանրամասն հանգամանքները: Ստացվում է, որ անկախ Լարսի անցակետում առկա իրավիճակից՝ խնդիրներ են ստեղծվում նաև հայկական մաքսային ծառայությունների կողմից՝ Հայաստան մուտք գործող ապրանքամթերքների ներմուծման դեպքում:

Առավել մանրամասն՝ կարող եք կարդալ՝ «Մեզ քերթում են, հարկ են ուզում. 26 տոննա եգիպտացորենը կարող է փչանալ. ներկրողն ահազանգում է Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի առաջացրած խնդիրների մասին»

«Spayka» ընկերությունը դեռևս ապրիլի 4-ին տեղեկացրել էր, որ  մոտ 15 օր սահմանին մնալու հետևանքով 40 բեռնատարներով տեղափոխվող ավելի քան 1.5 միլիոն դոլար արժողությամբ պտուղ-բանջարեղենը փչացել է։ Ընկերությունը մեծ վնասներ է կրել։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս այստեղ մանիպուլյացիայի է դիմում՝ ընդհանրական պատասխան տալով, ըստ էության՝ չպատասխանելով առաջադրված հարցին: Իսկ ընդհանրական պատասխանով էլ Փաշինյանը խնդրի մեղավորներ է կարգում «եղանակին», «կորոնավիրուսին» և թուրքական բեռնատարներին։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Կարդացե՛ք նաև՝
Իրավական պետության, անկախ դատական համակարգի մասին Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրականությանը
Փաշինյանը համեմատել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններն ու մանիպուլացրել փաստերը
Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, բայց աշխատավարձի բարձրացումները նրանց բավարար են. Նիկոլ Փաշինյանը կրթական համակարգի և հեռավար կրթության մասին
Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն