Հայաստանի մետալուրգիական ապագան և տնտեսական զարգացման «աննախադեպ» ցուցանիշները

article-image

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ապրիլվեցյան հարցուպատասխանի՝ առավել խնդրահարույց, մանիպուլյացիոն և կեղծ հայտարարությունները։

Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել նաև հայտնի իշխանական պրոպագանդիստներից Տարոն Չախոյանը.

«Հարգելի վարչապետ, կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում ստեղծված արտակարգ դրության պատճառով հայաստանյան և համաշխարհային տնտեսությունը վնասներ է կրում: Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար: Ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը, և ո՞րն է տնտեսության զարգացման ձեր հեղափոխական տեսլականը արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերութան զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք սկսել արտահանել»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հնարավորինս այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող երկիր: Ընդհանրապես դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման գրավական է: Պատկերացրեք՝ մենք հիմա հանքաքարից, որը արտահանվում է, այդ հանքաքարից մենք ստանանք ձուլակտորներ: Սա նշանակում է նոր աշխատատեղեր, սա նշանակում է նոր տեխնոլոգիաներ, սա նշանակում է, որ տնտեսական հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում, և մենք ունենում ենք ավելացված արժեքի հնարավորինս բարձր մակարդակ: Նախագծեր, որոնց նպատակը ձուլարաններ և մետալուրգիական ձեռնարկություններ:

Մենք վերջին տասնամյակի համեմատ աննախադեպ տնտեսական աճ ունեցանք»:

Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև բնապահպանական ռիսկի մասին՝ կառավարության շենքի օրինակով:

Նախ մետալուրգիական ձեռնարկությունները, ձուլարանների կառուցումը և շահագործումը հանդիսանում է արդյունաբերության ամենաթանկարժեք ճյուղերից մեկը, Հայաստանը նման ռեսուրսներ չունի: Հայաստանում իր տեսակի մեջ ամենամեծը համարվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, ԶՊՄԿ-ը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն. տոննա հանքաքար: Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում:

Իսկ Հայաստանի խոշոր գործարաններից ևս մեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը այսօր մեծ խնդիրների առաջ է կանգնած:

Հետաքրքիր է, թե ինչ զարգացման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ առկա գործող գործարանները հիմնադրվել են ԽՍՀՄ տարիներին, նրանցից շատերը այսօր կառավարության գործուն միջամտությամբ բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց վարչապետը ծրագրում է նոր ձուլարանների կառուցումը; 

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ուսումնասիրենք վերջին տարիների տնտեսական ակտիվության ցուցանիշները.
 


 

Ինչպես և տեսնում ենք «աննախադեպի» հասնող ցուցանիշներ չկան: Օրինակ, 2017թ. արձանագրվել է 7.7%, ինչից 2019թ. ցուցանիշը ավելի է ընդամենը 0.1 տոկոսով: Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում այն փաստը, որ իր կողմից ստեղծված քաղաքական ճգնաժամի և անկայունության պատճառով 2017 թվականի 7.7 տոկոսը նվազել է մինչև 5.6 տոկոս: Ինչու՞. եթե Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի համար լիներ, օրինակ, 10, 9, թեկուզ 8.3 տոկոս, այդ դեպքում մենք կարող էինք ընդունել, որ այս թիվը աննախադեպ է: Սակայն այն պարագայում, երբ 2019թ. ցուցանիշը 0.1 տոկոսով է գերազանցում 2017թ. ցուցանիշը, «աննախադեպ ցուցանիշի» մասին խոսելն ավելորդ է, մանավանդ այն դեպքում, երբ 2018թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ իջել էր՝ հասնելով 5.6 տոկոսի: 

Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված տնտեսական զարգացման ցուցանիշների հետ, գրեթե միշտ պարզաբանումներ են պահանջում և մանիպուլյացիայի տեղիք տալիս: Օրինակ, դեռևս 2019թ. նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին, մի քանի փաստեր էր նշել` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, կենսաթոշակների, բանակի սպառազինության, կրթական համակարգի հետ: Սակայն, ինչպես պարզվեց, դրանք ևս խմբագրման և սրբագրման կարիք ունեին:


Կարդացե՛ք նաև՝
Փաշինյանը համեմատել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններն ու մանիպուլացրել փաստերը
Փաշինյանը սխալ և մանիպուլյատիվ պնդումներ է արել կորոնավիրուսի մասին հարցերին ի պատասխան
Քաղաքացիների` թանկացումների և կոմունալ խնդիրների մասին հարցերին ի պատասխան Փաշինյանն առաջարկում է ապոկալիպտիկ պնդումներ չանել, մինչդեռ կան թանկացումներ

Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն