2020թ. հոկտեմբերի 8-ին Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կրկնակի ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից

article-image

2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների ուղղակի հարվածն ու հետևանքները կրում էին նաև խորը թիկունքում գտնվող բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը: Ավերվում էին բազմահարկ շենքեր, ադմինիստրատիվ կառույցներ ու մշակութային կենտրոններ, հուշարձաններ: 

Հոկտեմբերի 8-ին կրկնակի ռմբակոծության ենթարկվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 

Հարվածների ընթացքում տաճարի ապաստարանում գտնվել են միայն երեխաներ և կանայք։ Տաճարի մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ և ռազմականին մոտ որևէ բան չկար: Երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորումներ ստացան նաև տեղում աշխատող ռուս ռազմական լրագրողները:

Օրեր առաջ էլ Ադրբեջանը կետային հարվածով ռմբակոծել էր Շուշիի Մշակույթի կենտրոնը, որի հետևանքով զոհվել էին բազմաթիվ ոստիկաններ: 

Այդ օրերին AntiFake.am-ի նկարահանող խումբը աշխատում էր Շուշիում և Ստեփանակերտում` տեղում արձանագրելով ադրբեջանական ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների մասշտաբներն ու հետևանքները: 

Պատերազմի օրերին փաստագրական անգլալեզու ֆիլմ էինք հրապարակել, որը ցույց էր տալիս Արցախում խաղաղ բնակավայրերում ռմբակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքները: Այդ օրերին ակտիվորեն աշխատող Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, իրավապաշտպաններ բարձրաձայնում էին Արցախում առկա հումանիտար աղետի մասին և հորդորում միջազգային հանրությանը չլռել ադրբեջանական ագրեսիայի դեմ միայնակ մնացած Արցախի Հանրապետության դեմ կատարվող ռազմական հանցագործությունների մասին: 

Այսօր անչափ ցավալի է տեսնել պղծվող եկեղեցին և ադրբեջանական վանդալիզմը գերեվարված Շուշիում և Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում:

Ֆիլմը` ստորև. 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն