(VIDEO) Կարո՞ղ է այս ընդդիմությունը անել իշխանափոխություն․ Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել

article-image

Իշխանության փոփոխության համար հարկավոր է լավ ընդդիմություն։ Ընդդիմությունն է պատասխանատու իշխանության փոփոխության համար։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, իր տելեգրամյան ալիքում հրապակած տեսանյութում ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ հանրային դիսկուրսին և իշխանափոխություն իրականացնելու եղանակների վերաբերյալ հարցերին։

«Եթե ընդդիմությունը լինում է վատը՝ ընդդիմությունը փոխվում է։ Եթե կա իշխանափոխության քաղաքացիական պահանջ, որը ընդդիմությունը չի կարողանում կատարել՝ ընդդիմությունն ավտոմատ վերածվում է «տիտղոսային ընդդիմության», եթե դա խորհրդարանական ընդդիմություն է, և վերջում արժանանում է «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ճակատագրին»,– ասաց Սամսոնյանը՝ նկատի ունենալով, որ այդ ընդդիմությունը տեղի ունեցող ընտրությունների արդյունքներով չի անցնում խորհրդարան։

Սամսոնյանն իր տեսանյութում շոշափել է ներկա ընդդիմության կողմից իշխանափոխություն անելու հավանականության, ընդդիմության կողմից հապաղելու դեպքում առաջացող հետևանքների, այլընտրանքային ընդդիմության հավանական ձևավորման նախադրյալների, իշխանափոխության օրակարգի սպասարկման, արտաքին ուժերից իշխանափոխություն սպասողների մասին հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն