(VIDEO) Ովքեր են կուբացի տրանսգենդերները, որոնք Երևանում էլեկտրաշոկի միջոցով թալանել են մարդուն

article-image

Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 8-ին ժ.14.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը ժ.03.00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող կանանց շորերով տրանսգենդերները մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են:

Ավելի ուշ պարզվել է, որ նշված տրանսգենդերները հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն եւ Լազարո Գ-ն, որոնցից մեկը իր մոտ եղած էլեկտրաշոկով էլեկտրահարել է անհայտ անձի՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Վերջիններս ժ.15.00-ին Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի մոտից բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություններ տալուց:

Քաղաքացին AntiFake.am-ին է փոխանցել գիշերը իր նկարահանած տեսանյութը, որտեղ երևում են Երևանի փողոցում թափառող կուբացի տրանսգենդերները, որոնք էլ, ըստ երևույթին, գիշերը ժամը 3-ի սահմաններում էլեկտրահարել և թալանել են Երևանի բնակչին։

Տեսանյութը՝ ստորև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն