Արայիկ Հարությունյանը շարունակում է ուռճացնել պետական ապարատը. «Հրապարակ»

article-image

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանուն իր իշխանությունն ամրապնդելու, շարունակում է ուռճացնել պետական ապարատը։ Նրա որոշմամբ ձեւավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվելու է զոհված (մահացած) եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների եւ անօթեւան մնացած անձանց բնակարանային հարցերով։ Սրանով մինչ այս զբաղվում էր սոցիալական ապահովության եւ միգրացիայի նախարարությունը, եւ առանձին կոմիտեի կարիք չէր զգացվում, սակայն նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե», եւ գլխավոր գործը հնարավորինս շատ մարդկանց աշխատանքի տեղավորելն ու յուրային դարձնելն է»,- գրում է «Հրապարակը»։

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն