«Ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից, դա կրկին ուժի մեջ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք իրենց խնամքով և բուժումով». Արսեն Թորոսյանը՝ երեխաների շրջանում վարակվածության մասին

article-image

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում էր լրագրողների հարցերին:

AntiFake.am-ը հետաքրքիր էր այն հանգամանքը, թե պարետի վերջին որոշումներից մեկի հավելվածում հիվանդության զարգացման ծանր ռիսկի խմբում որպես 4-րդ խումբ ներառված են մանկահասակ երեխաներն ու նորածինները: Մինչդեռ նախկինում պարբերաբար հայտնել է, որ երեխաները ռիսկային խմբում չեն: Մեզ հետաքրքրում է, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը:

Արսեն Թորոսյանը մեր հարցին ի պատասխան ասել է.«Մանկահասակ երեխաների ռիսկի խմբում գտնվելը պայմանավորված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիաներով, և նրանց խորհուրդ տրվեց ավելի ուշադիր լինել, չնայած որ մենք երեխաների նկատմամբ միշտ ուշադիր ենք: Իսկ երբ ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից, դա կրկին ուժի մեջ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք իրենց խնամքով և բուժումով : Խոսքը աշխարհում արձանագրված մահվան  դեպքերին է վերաբերվում, որոնց մեջ բարեբախտաբար առողջ երեխաներ չկան: Իհարկե արձանագրվել է թույլ իմունիտետով երեխայի մահվան դեպք, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, ինչը մեզ հավելյալ զգոնության առիթ է տալիս հատկապես քիմիոթերապիա ստացող, իմունային անբավարարություն  ստացող երեխաների նկատմամբ»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է 2 ամսական երեխա ունեցող ծնողի և երեխայի վիճակը, որոնց մոտ կորոնավիրուսային վարակվածություն էր ախտորոշվել Թորոսյանը ենթադրեց, որ նրանց առողջական վիճակը լավ է, քանի որ վատ վիճակի մասին տեղեկություն չունի:

Թորոսյանը վարակված երեխաների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ դա հիվանդության տարածման տեսանկյունից որևէ նշանակություն չունի:

Վարակված 30 անձանց տեղակայումը հայտնի չէր: Արդյո՞ք հաջողվել է բացահայտել նրանց տեղակայումը կամ քանիսինն է հաջողվել պարզել:

«Բոլորի տեղակայումը ի սկզբանե միշտ պարզված է եղել, որովհետև պացիենտները մեր հսկողության տակ են եղել: Եթե խոսքը նրանց բնակության մասին է, ապա կարևոր նշանակություն ունի համաճարակաբանական տեսանկյունից, հաճախ պարզվում է պոստֆակտում, երբ որ պացիենտի մոտ ախտորոշվում է հիվանդությունը և դա ամենօրյա գործընթաց է»,- պատասխանել է Թորոսյանը:

AntiFake.amանդրադարձել էր աշխարհում երեխաների կորոնավիրուսային վարակվածության դեպքերին:

Արդեն իսկ գրանցվել են կորոնավիրուսով վարակված երեխաների մահվան դեպքեր Բելգիայում և  Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում: Վիրուսակիրների տարիքը չի գերազանցում 16 տարին: Բելգիայում մահացած 12-ամյա աղջիկը համարվում է կորոնավիրուսի պանդեմիայի ամենաերիտասարդ զոհը Եվրոպայում: Տվյալները ցույց են տալիս, որ վտանգի տակ են բոլոր տարիքային խմբերը:

Առավել երիտասարդ վիրուսակիրների վերաբերյալ տվյալներն այնքան էլ շատ չեն, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ երեխաները առանձին դեպքերում ավելի խոցելի են, քան մյուս տարիքային խմբերը՝ կախված տարիքային և առողջական խնդիրներից: Չզարգացած իմունային համակարգ ունեցող նորածինները առավել խոցելի կարող են լինել կորոնավիրուսի նկատմամբ:

 


Կարդացե՛ք նաև՝
Ինչ արժեն կառավարության գնած COVID-19 ախտորոշման թեստերը և մյուս սարքերը. ինչ է կատարվում բժշկական արտադրանքի համաշխարհային շուկայում
Նախարարությունը առաջարկելու է կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը. Արսեն Թորոսյան
Փաշինյանը սխալ և մանիպուլյատիվ պնդումներ է արել կորոնավիրուսի մասին հարցերին ի պատասխան
Փաշինյանը ավետում է բարի լուր՝ հակադրվելով Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման գուժին. հակասություններ կառավարության անդամների հայտարարություններում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն