ՔԿՀ վարչակազմը Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց․ փաստաբան

article-image

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ահազանգում է, որ Վերմիշյանին ՔԿՀ վարչակազմը պատժախուց է ցանկանում տեղափոխել։

«Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին  ռաունդն է։

Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։

Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում»,– գրել է փաստաբանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն