Սյունիքի մարզում մեծածավալ ներդրումներն իրականացվում են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կառավարության կողմից. Էդգար Ղազարյան

article-image

ՀՀ Սյունիքի մարզում կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ ներդրումներ. գրում է ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Մասնավորապես, ավարտին է հասնում նոր մաքսատան և բենզալցակայանի կառուցման աշխատանքները։ Պարզապես, այդ ներդրումներն իրականացվում են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա Սյունիքի ապագան չէ, սա արդեն ներկան է, որը ապագա կարող էր լինել 2021 թվականի հունիսի 20-ին։ Իսկ թե ինչ է սպասվում Սյունիքին մասնավորապես և մեր երկիրն ընդհանարապես, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, իսկ նրա վասալներն իշխանության գան Սյունիքի համայնքներում, գիտակից մարդիկ շատ լավ են պատկերացնում, որոնց անգիտակիցները, ցավոք, չեն ուզում լսել, բայց դրանից իրականությունը չի փոխվում»,- գրում է Էդգար Ղազարյանը: 

 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն