Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միչև տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ

article-image

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում հոկտեմբերի 12–ին Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակի բակում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միչև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ AntiFake.am–ի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողները այցելել են լրատվականի գրասենյակ՝ Մարուքյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած քաշքշուկի տեսագրությունը ստանալու նպատակով։  

Հիշեցնենք՝ երեքշաբթի առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կուսակցության գրասենյակի բակում։ Մի քաղաքացի գրասենյակի բակում մոտեցել է Էդմոն Մարուքյանին, երբ վերջինս կայանում էր մեքենան։ Կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում, AntiFake.am–ի լրագրողի փոխանցմամբ, քաղաքացին Մարուքյանին հարցրել է, թե ինչու նա չի ծառայում Հայաստանին, քաշքշուկ և հրմշտոց է սկսվել քաղաքացու և Էդմոն Մարուքյանի միջև, հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է հրմշտոցի և դրան հաջորդած լարված խոսակցություն պահը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն